<< ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ ՄԵԿՆ ԷԼ ԶԻՆՎՈՐ Է >>

10:37 - 19 Սեպ, 2022

Սերբիայում ավարտվեց նաև ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Բելգրադի մրցագորգերի վրա հաջող մրցելույթներ ունեցավ Եվրոպայի գործող չեմպիոն, մասիսիցի Արսեն Հարությունյանը / 61 կգ /: Նա հաղթեց  ուզբեկ Ջահոնգիրմիրզա Տուրոբովին, պարտվեց  ճապոնացի Ռեյ Հիգուտիին, սփոփիչ գոտեմարտում հաղթեց ալբանացի Իսլամ Դուդաևին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ԱՄՆ –ի պատվիրակ  Սեթ  Էնթոնի Գրոսին, գրավեց երրորդ տեղը և իր արժանի տեղն ունեցավ պատվո պատվանդանի վրա:

Դա Արսենի երկրորդ անընդմեջ  << բրոնզն >>  էր աշխարհի առաջնություններում:

Կարծես վատ չէ: Այնուամենայնիվ մեր ազատ ոճայիններն ավելիին էին արժանի: Առնվազն << բրոնզով >>  պետք է վերադառնար Ռազմիկ Գոլեցյանի անվան Արտաշատի մարզադպրոցի սան Արման Անդրեասյանը / 70 կգ /: Էլ չենք ասում նույն դպրոցի ներկայացուցիչ, 65 կգ քաշային, անվանի  Վազգեն Թևանյանի մասին: Երկու դեպքում էլ իրենց <<  սև գործն >>  արեցին մրցավարները: Նրանք անկողմնակալ չեղան և թե ինչու, հայտնի չէ: Բայց գիտենք, որ Ադրբեջանը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանավորն է և մի քանի տարի առաջ մամուլում հրապարակվեց, որ տարեկան  տրամադրում է  վեց միլիոն դոլար:

Ամեն բանից անկախ, անարդար որոշումները թող ծանրանան մրցավարների խղճին: Ինչ վերաբերում  է մեր հեղինակավոր հավաքականին, ասենք, որ նրանում ընդգրկված ըմբիշները, նրանց անձնական և հավաքականի մարզիչները կշարունակեն իրենց նպատակային աշխատանքը, առավել մարտունակ կդառնան և իրենց խոսքը կասեն վարկանիշային մրցաշարերում  ու  Փարիզի օլիմպիական խաղերում:  

 

Այլ նորություններ